Բանտում բռնկված հրդեհի հետեւանքով երկու բանտարկյալ է մահացել
Ռուսթավիի թիվ 17 բանտում, որը գտնվում է Թբիլիսիից ոչ հեռու, հրդեհի հետեւանքով երկու բանտարկյալ է մահացել: Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը այլ մանրամասներ չի հայտնում: Այս փուլում երկու մարդու մահվան կոնկրետ պատճառներն անհայտ են, իսկ զոհերի մասին տեղեկություններ չկան: Լրատվամիջոցները որոշ մանրամասներ են իմացել բանտարկյալների փաստաբաններից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Հրդեհը բռնկվել էր խոհանոցում, այնուհետեւ, ենթադրաբար, տարածվել պահեստում, եւ բանտարկյալներից մեկը, ում անունն ու ազգանունը ես միտումնավոր չեմ տալիս, ներս էր մտել՝ մյուսին փրկելու համար: Ցավոք, նրանք այնտեղից դուրս չեն եկել»,- ասել է փաստաբան Ջաբա Քոչլամազաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:
Պաշտոնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:20-ին, խոհանոցում: Ընդգծվել է, որ սա առանձին շենք է, որում բանտարկյալներ չեն պահվում:
Արդարադատության նախարարությունը հերքել է տեղեկությունները, որ բանտում բունտ է սկսվել:
Տեղում մի քանի ժամ աշխատել է վեց մարտական հաշվարկ: Կեսգիշերին մոտ կրակը մարվել է: