Ծովագյուղ–Շորժա ճանապարհին՝ «Ռակետա» հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են բեռնատար գնացքները
Հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա 118-րդ կմ Պիկետ 9-ում՝ «Ռակետա» հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Հրաչ Բաբայանի վարած «Դրեզեն» և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռոման Թամազյանի վարած «Վեպեր» շինարարական գնացքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ: