Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը կեղծ է. ԱՀ ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող , կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։
«Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:
Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը»,- ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: