ՊԵԿ նախագահ. Կադրային ջարդ գերատեսչությունում չկա
Պետեկամուտների կոմիտեում իրականացվում է ոչ թե կադրային ջարդ, այլ սովորական կադրային քաղաքականություն, որը բնորոշ է ցանկացած պետական մարմնի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Գերատեսչության կադրային քաղաքականության հիմքում, նրա խոսքով, ընկած է միայն մեկ սկզբունք. ծառայողական աստիճանակարգում առաջ շարժվելիս նախապատվությունը տրվում է այն աշխատակիցներին, որոնք համապատասխան պոտենցիալ ունեն եւ իրենց դրսեւորել են պրոֆեսիոնալ տեսակետից։
«Մնացած փոփոխությունները կրում են բնական բնույթ։ Նոր նշանակումները հիմնականում կատարվում են այն կադրերից, որոնք աշխատում են գերատեսչությունում»,- ավելացրեց պաշտոնյան։