Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 212-ով
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 4 212-ով։ Մահացել է 38 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 649 408 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 1 982 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 607 563։ Մահացել է 9 370։
Վարակման ցուցանիշը. մեկ օրում՝ 8 տոկոս, վերջին 14 օրում՝ 7,21, վերջին յոթ օրում՝ 8,57 տոկոս։
Մեկ օրում կատարվել է 52 620 թեստավորում, այդ թվում 32 545 հակագեն եւ 20 075 ՊՇՌ թեստ։
Այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 895 771 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 6 110։
Ներկա պահին կարանտինի մեջ է 61 մարդ, հիվանդանոցներում՝ 4 894, քովիդ-հյուրանոցներում՝ 889 մարդ։
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։