Վաղվանից Կադաստրի կոմիտեի «Տաշիր» գրասենյակը կշարունակի սպասարկել քաղաքացիներին
Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ վաղվանից Կադաստրի կոմիտեի «Տաշիր» գրասենյակը կշարունակի սպասարկել քաղաքացիներին։
Նշվում է, որ կարելի է շարունակել օգտվել նաև մեր առցանց ծառայություններից, մուտքագրել դիմումները https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով:
Այս պահին չի սպասարկում միայն «Շենգավիթ» գրասենյակը, որի մասին ևս լրացուցիչ կտեղեկացնենք։