Երևան, 18.Հոկտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համ... ԵՄ-ն ուսումնասիրում է Pfizer պատվաստանյութի կ... Մահացել է թուրքական «Բայրաքթար» հարվածային ան... Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրք... Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերա... Էդրիեն Բրոուդին հիշել է, թե ինչպես է հրաժարվե... Հայաստանում 1150 հոգի դարձել է Հետպատերազմակա... ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ներկայ... Թուրքիան կարող է ռուսական կործանիչներ գնել Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի հ... ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Ար... Երևանում Toyota Camry-ն բախվել է բետոնե արգել... Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին գ... Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհի ... Հին Օլիմպիայում տեղի է ունեցել Պեկինի Օլիմպիա... ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստա... ԵՄ խորհուրդը կքննարկի Արեւելյան գործընկերությ... Բենզեմա. «Էլ Կլասիկոն» մնում է լավագույն դիմա... Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում անհասկանալի պահանջ... Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վ... Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել... Վազաշենին հարակից անտառում հայտնաբերվել է 65-... «Ամեն ինչ թողեցի, ընտրեցի նրան, բայց սխալ որո... ՌԴ ԱԳՆ ղեկավարը եւ ԿԽՄԿ նախագահը քննարկել են ... Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակութ... Բաքվում հայտարարել են Կասպից ծովում սահմանը հ... Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հո... Կան մարդիկ, որ դեմ լինելով պատվաստմանը, ասում... Փորձագետն առաջարկում է Երևանում ավտոմեքենաներ... Բարերար Միշել Սարիանը՝ Հայաստանին նվիրաբերված... Ռեշետովայի ոճաբան Ալեքո Նադիրյանը արդարացել է... Երևանում մեկնարկել է ռուս-հայկական ութերորդ մ... Պուտինը խոսել է տարբեր ուղղություններով Հայաս... Այս պահի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դ... Գուտերեշ. Պատվաստանյութերի բաշխման անհավասարո... Դաժան բախում Սլովակիայի առաջնության խաղում. Ֆ... Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան՝ Ազ... Աբովյանում տղամարդը կրակել է նախկին կնոջ ազդր... Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է Ոչ թե ռազմանավ, այլ մոտորանավակ, ոչ թե Կասպից... Արտահերթ ընտրություններից կարճ ժամանակ անց մա... Կարմիր թզուկների ռադիոազդանշանները մատնանշել ... US Championship. Սամուել Սեւյանն առաջատարն է ... Հենրիխ Մխիթարյան․ Մենք էինք լավագույն թիմը խա... Կլիմայական ճգնաժամի հետևանքով, Հայաստանը վերջ... ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բ... COVID-19-ի ո՞ր ախտանիշների դեպքում է հոսպիտալ... Դպրոցական արձակուրդների ժամանակացույցը. 1-ին ... Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններում ընտրախախ... Եթե այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն... Երբ ամենը նվիրված է լեգենդին. «Գրանդ Հոթել Եր... Բիթքոինի գինը գերազանցել է 62 հազար դոլարը Ալեքսանդր Մալինինի երեխաներն աշխատում են որպե... Վերաքննիչ դատարանը մերժել է դատավորին ինքնաբա... Պերմի դպրոցներից մեկում աշակերտը հրաձգություն... Արցախում 1 շաբաթվա ընթացքում 26 ավտովթար է գր... Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հ... ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղել Ռուստամ Բադասյ... Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածն... Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես ... Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստա... Իրանում և Հայաստանում կստեղծվի Արաքս գետի աղտ... Այս ընտրություններով գորիսեցնիները մերժեցին պ... Այս որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է ... Վանաձորում ճանապահաշինարարական աշխատանքների ժ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... 44-օրյա պատերազմ. Իրական ու պաշտոնական քրոնիկ... ՄԱԿ-ը հայտնել է աշխարհում աղքատների թվի ավելա... Գեղարքունիքի մարզ ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-երը... Ֆրանսիայի դեսպանը լքել է Բելառուսը Facebook-ը 10 հազար եվրոպացի ինժեներ կվարձի՝ ... ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակո... Հայաստանի ձախողման գլխավոր պատճառը Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներ... ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններու... ICE սակարանում Brent նավթի արժեքը գերազանցել ... Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստա... Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սի... ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները Մ... Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պ... Հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքնե... Գորիսում տեղի ունեցող ընտրությունները ևս մեկ ... Մեղրիում իշխանություն պարտվել է «Հանրապետությ... Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթե... Ամերիկացիները ստեղծել են դիպուկահարի հրացանով... Սպասվում է անձրև և ամպրոպ Ռուսաստանում Ձմեռ պապը պատվաստվել է, որ նրա հ... Իսրայելում հայտնաբերել են Բյուզանդական կայսրո... Գիտնականները վերծանել են աֆրիկյան պինգվինների... Հայաստանի հինգ ներկայացուցիչներից 3-ը շարունա... Որոնք են աղիների քաղցկեղ առաջացնող մթերքները Որոնք են ամենաօգտակար հյութերը Կանացի գեղեցկության չափանիշի փոփոխություն Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները Հայաստանի գույները․ Շողեր Թովմասյանը նոր լուս... Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսնու անակն... Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություննե...

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ներկայացնում է դիմումի կարևր մանրամասներ:

«Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը:

Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով:

Միանգամից հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:

Բայց սա չի նշանակում, թե պետությունն այս զգայուն ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգված, ծրագրված պետական քաղաքականություն վարելու փոխարեն պետք է միագամից սկսի գործել Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածներով ու դրանով ավելի բարդացնի վիճակը: Ցանկացած միջոց պետք է պիտանի լինի անհրաժեշտ ու պիտանի լինի՝ հասնելու համար այն իրավաչափ նպատակին, որը պետությունն իր առջև դրել է:

Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների ու գնալով դրանք խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու:

Նախ, անթույլատրելի էր այս նախագծի ընդունումն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն հանրային ու մասնագիտական իմաստավորված (meaningful) քննարկումների, այն էլ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձևական պատճառաբանությամբ: ԱԺ-ի քննարկումները միայն ավելի են խորացրել անորոշությունները:

Սկզբունքային առումով անընդունելի և դատապարտելի էր Քրեական օրենսգրքի այս հոդվածի նախագծային փուլում Կառավարության մոտեցումը: Օրինակ՝ անորոշությունների հետ կապված մի շարք պատգամավորների մտահոգություններ փարատելու փոխարեն Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, թե պետք է հույսը դնել պրակտիայի վրա: Կամ պարզ չէ՝ ԱԺ-ում այդ ինչ վստահությամբ է պնդում արվում, թե ՀՀ դատախազությունը, քննչական մարմինները, փաստաբանները և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերակել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը։

Ակնհայտ է, որ չկան այս թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։ Այն, որ նման չափանիշներ չկան, հաստատում են ԱԺ-ում նախագծի քննարկումները։ Իսկ այն, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն էր, որևէ կերպ չէր նշանակում, թե Կառավարությունը պետք է ԱԺ բարձր ամբիոնից հայտարեր, որ հույսը դնում են պրակտիկայի վրա ու ավելորդ շտապողականության փոխարեն չկատարեր իր պարտավորությունը մշակելու ուղեցույցներ, իրականացնելու վերապատրաստումներ և այլն:

Այսինքն՝ թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրն անտեսել են, որ մինչ դատական պրակտիկա ձևավորվի, շատ արագ խնդիրներ են առաջ կոնկրետ մարդկանց ու հենց գործ քննող մարմինների համար, որոնք կարող են ձևախեղել ողջ պրակտիկան: Հանցակազմի ձևակերպումներն էլ այնպիսն են, որ հանցագործության շեմը էապես նվազեցվել է, քանի որ այն չի պարունակում հանցագործության որևէ հատկանիշ կամ հիմք, որով նման արարքը պետք է դրսևորվի։
Այս մոտեցումներով և պրակտիկայի հույսով շարժվել չի կարելի: Պետք է հիշել, որ խոսքը վերաբերում է իրական կյանքում իրական մարդկանց իրավունքներին։
Չի կարելի, շարժվել այն կանխավարկածով, որ մի քանի հոգի էլ թող ենթարկվի ազատությունից զրկման կամ քրեաիրավական այլ միջամտությունների, ինչ է, թե օրենք մշակելիս և ընդունելիս ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինը պրակտիկ կիրառության կոնկրետություն, նպատակների հստակություն, անգամ քննարկումների որոշակիություն չեն ապահովել։

Հոդվածը հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ:

Այդպիսին, մասնավորապես, համարվում է անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Բայց այս ձևակերպումները սկզբունքային հարցեր են առաջ բերում:
Օրինակ՝ արդյոք հրապարակախոսական գործունեություն են սոցիալական ցանցերում հատկապես վերջին շրջանում հանրության շրջանում լայն տարածում ունեցող տեսաուղերձները (օրինակ` facebook live), տարբեր հանրային քննարկումները և նման այլ քաղաքացիական կամ ընդհանրապես հանրային ակտիվությունը։

Կամ ի՞նչ է քաղաքական գործունեությունը: Արդյոք որևէ կուսակցության անդամ լինելը կամ ինչ-որ կուսակցության որևէ կերպ հարելը կամ, ասենք, 1-2 քաղաքական ակցիայի մասնակցելը քաղաքական գործունեություն է։ Եթե այո, ապա ստացվում է, որ կուսակցության անդամ դառնալն ինքնին քաղաքացիներից պաշտպանություն է այն էլ քրեաիրավական գործիքներով ու ծանրացնող (որակյալ) հանցակազմով։ Սա էլ հակասելու է ժողովրդավարության հիմքերին։

Ի՞նչ է հասարակական գործունեությանը։ Բացարձակ անպատասխան հարց է․ ո՞վ է հասարակական գործունեություն իրականացնում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ մարդիկ իրենց իսկ նախաձեռնությամբ իրենց հենց համարում են հասարակական գործիչ։

Ստացվելու է, եթե մարդն ուզում է քրեաիրավական պաշտպանություն ու այն էլ ծանրացնող հանգամանքներով հոդվածով, ապա պետք է դառնա, օրինակ, կուսակցության անդամ կամ ինքն իրեն հռչակի հրապարակախոս կամ հասարակական գործիչ:

Քանի որ 137.1-րդ հոդվածի 1-ին մասից բացի, մնացած մասերը հանրային հետապնդման գործեր են, ապա ստացվում է, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածով պատժելի արարքների դեմ պայքարի նպատակով Ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Youtube և այլն) բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները:

Այս ամեն ինչին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաև արտերկրից, օրինակ, սփյուռքից գրառումները:

Հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու հետևաբար՝ իրավունքի գերակայություն, չի ապահովվի հանցավորության դեմ արդյունավետ պայքար: Կիմաստազրկվի օրենսդրական նախաձեռնությունն ինքնին և հայհոյանքն ու ատելությունը կշարունակեն մնալ մեր հանրային տիրույթում:

Բայց այս ամենը հարցեր են առաջ բերում, թե, օրինակ, այս ամենի համար ինչ կարողություններ ունեն իրավապահ մարմինները, դատարանները:

Ասենք, ի՞նչ անի Ոստիկանությունը կամ քրեական հետապնդման մարմինը, եթե քաղաքացին կոնկրետ անձի հայհոյանք կամ վիրավորանք է գրում օտար լեզվով (ասենք, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն կամ լեհերեն):

Ինչպե՞ս է, օրինակ, Ոստիկանությունն կամ որևէ այլ մարմին այս ամենը ենթարկելու ուսումնասիրության ու ամենակարևորը՝ արդյոք Ոստիկանությունը կամ այդ մարմինն ունի այս ամենի մասնագիտական կարողությունները, արդյոք նրանք ունեն այլ լեզուներով հայհոյանքների ու վիրավորանքների մեկնաբանությունների կանոններ: Քիչ չեն դեպքերը, երբ օտար լեզվով վիրավորանքը այսպիսին չէ հայերենում ու հակառակը, տարբեր է համատեքստը և այլն:

Ստացվում է՝ եթե, ասենք, Ոստիկանությունը լիարժեք չարձագանքի ողջ նշվածին, ապա գործ ենք ունենալու Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի ոչ բոլորի նկատմամբ կիրառության, հետևաբար՝ հատվածական, խտրական մոտեցմամբ կիրառության հետ:

Պետությունն ինքն է մտել այդ ծանր բեռի տակ ու մարդկանց մի մասին չի կարողանալու բացատրել, թե ինչու է միջամտություններ իրականացնում հենց իրենց իրավունքների նկատմամբ ու հայհոյանք, ծանր վիրավորանք հրապարակային գրող մյուս մարդկանց նկատմամբ՝ ոչ: Եվ դա կոնկրետ գործերով հնարավոր էլ չի լինի արդարացնել պետության ռեսուրսների բացակայությամբ:

Հետևաբար, պետությունն ինքն իրեն, իր իրավապահ ու դատական համակարգերը դարձնում է սեփական անորոշ քայլերի զոհը և տանում է պարտադրված խտրականության:

Պետք է հիշել, որ քրեական արդարադատության ոլորտն ամենից ռիսկայինն է։ Այստեղ են ձերբակալումը, կալանքը, բնակարանի խուզարկությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները և այլն։

Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա:

Ընդ որում, Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի կարճատև կիրառությունն արդեն ցույց է տվել, որ այն տրամաբանությամբ, որ կոչված է պաշտպանելու պաշտոնյաների քաղաքացիներից: Նույնիսկ պրակտիայում սկսվել է հենց այդպես էլ ընկալվել:

Այս դիմումով միջնորդել եմ նաև կասեցնել Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը»,- գրել է Թաթոյանը:

դիտվել է 70 անգամ
Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համ... ԵՄ-ն ուսումնասիրում է Pfizer պատվաստանյութի կ... Մահացել է թուրքական «Բայրաքթար» հարվածային ան... Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրք... Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերա... Էդրիեն Բրոուդին հիշել է, թե ինչպես է հրաժարվե... Հայաստանում 1150 հոգի դարձել է Հետպատերազմակա... ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ներկայ... Թուրքիան կարող է ռուսական կործանիչներ գնել Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի հ... ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Ար... Երևանում Toyota Camry-ն բախվել է բետոնե արգել... Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին գ... Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհի ... Հին Օլիմպիայում տեղի է ունեցել Պեկինի Օլիմպիա... ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստա... ԵՄ խորհուրդը կքննարկի Արեւելյան գործընկերությ... Բենզեմա. «Էլ Կլասիկոն» մնում է լավագույն դիմա... Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում անհասկանալի պահանջ... Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վ... Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել... Վազաշենին հարակից անտառում հայտնաբերվել է 65-... «Ամեն ինչ թողեցի, ընտրեցի նրան, բայց սխալ որո... ՌԴ ԱԳՆ ղեկավարը եւ ԿԽՄԿ նախագահը քննարկել են ... Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակութ... Բաքվում հայտարարել են Կասպից ծովում սահմանը հ... Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հո... Կան մարդիկ, որ դեմ լինելով պատվաստմանը, ասում... Փորձագետն առաջարկում է Երևանում ավտոմեքենաներ... Բարերար Միշել Սարիանը՝ Հայաստանին նվիրաբերված... Ռեշետովայի ոճաբան Ալեքո Նադիրյանը արդարացել է... Երևանում մեկնարկել է ռուս-հայկական ութերորդ մ... Պուտինը խոսել է տարբեր ուղղություններով Հայաս... Այս պահի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դ... Գուտերեշ. Պատվաստանյութերի բաշխման անհավասարո... Դաժան բախում Սլովակիայի առաջնության խաղում. Ֆ... Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան՝ Ազ... Աբովյանում տղամարդը կրակել է նախկին կնոջ ազդր... Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է Ոչ թե ռազմանավ, այլ մոտորանավակ, ոչ թե Կասպից... Արտահերթ ընտրություններից կարճ ժամանակ անց մա... Կարմիր թզուկների ռադիոազդանշանները մատնանշել ... US Championship. Սամուել Սեւյանն առաջատարն է ... Հենրիխ Մխիթարյան․ Մենք էինք լավագույն թիմը խա... Կլիմայական ճգնաժամի հետևանքով, Հայաստանը վերջ... ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բ... COVID-19-ի ո՞ր ախտանիշների դեպքում է հոսպիտալ... Դպրոցական արձակուրդների ժամանակացույցը. 1-ին ... Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններում ընտրախախ... Եթե այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն... Երբ ամենը նվիրված է լեգենդին. «Գրանդ Հոթել Եր... Բիթքոինի գինը գերազանցել է 62 հազար դոլարը Ալեքսանդր Մալինինի երեխաներն աշխատում են որպե... Վերաքննիչ դատարանը մերժել է դատավորին ինքնաբա... Պերմի դպրոցներից մեկում աշակերտը հրաձգություն... Արցախում 1 շաբաթվա ընթացքում 26 ավտովթար է գր... Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հ... ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղել Ռուստամ Բադասյ... Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածն... Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես ... Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստա... Իրանում և Հայաստանում կստեղծվի Արաքս գետի աղտ... Այս ընտրություններով գորիսեցնիները մերժեցին պ... Այս որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է ... Վանաձորում ճանապահաշինարարական աշխատանքների ժ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... 44-օրյա պատերազմ. Իրական ու պաշտոնական քրոնիկ... ՄԱԿ-ը հայտնել է աշխարհում աղքատների թվի ավելա... Գեղարքունիքի մարզ ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-երը... Ֆրանսիայի դեսպանը լքել է Բելառուսը Facebook-ը 10 հազար եվրոպացի ինժեներ կվարձի՝ ... ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակո... Հայաստանի ձախողման գլխավոր պատճառը Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներ... ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններու... ICE սակարանում Brent նավթի արժեքը գերազանցել ... Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստա... Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սի... ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները Մ... Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պ... Հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքնե... Գորիսում տեղի ունեցող ընտրությունները ևս մեկ ... Մեղրիում իշխանություն պարտվել է «Հանրապետությ... Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթե... Ամերիկացիները ստեղծել են դիպուկահարի հրացանով... Սպասվում է անձրև և ամպրոպ Ռուսաստանում Ձմեռ պապը պատվաստվել է, որ նրա հ... Իսրայելում հայտնաբերել են Բյուզանդական կայսրո... Գիտնականները վերծանել են աֆրիկյան պինգվինների... Հայաստանի հինգ ներկայացուցիչներից 3-ը շարունա... Որոնք են աղիների քաղցկեղ առաջացնող մթերքները Որոնք են ամենաօգտակար հյութերը Կանացի գեղեցկության չափանիշի փոփոխություն Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները Հայաստանի գույները․ Շողեր Թովմասյանը նոր լուս... Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսնու անակն... Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություննե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan