«Հանուն Հադրութի». Արցախում հայերին միայն փողով պահել հնարավոր չէ, անհրաժեշտ է քաղաքական լուծում
Արցախում հայերին միայն փողով պահել հնարավոր չէ, անհրաժեշտ է քաղաքական լուծում։ Այս մասին «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց։ Խնդիրներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Հայրյանը։
Նրա խոսքով՝ խոսքը Արցախին անկախ պետության կամ Հայաստանի կազմում տարածքային միավորի կարգավիճակ տրամադրելու մասին է։ «Հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի»,-ընդգծեց Հայրյանը:
Նա հավելեց, որ հունիսին դադարեցվել է օգնության տեսքով 68 հազարական դրամների տրամադրումը արցախցիներին։ «Հիմա խոսում են 25 հազար դրամի մասին: Ո՞վ է անում այդ հաշվարկները։ Ծանո՞թ եք սպառողական զամբյուղին»,-նշեց նա։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր հերթին ասաց, որ Ծաղկաձորի մարզահամալիրում բնակվող հադրութցիները իրեն նամակ են գրել կոմունալ ծառայությունների վճարման հետ կապված խնդիրների մասին: «Նախկինում աջակցություն էր տրամադրվում երիտասարդական կազմակերպության կողմից, որն այժմ լուծարված է: Այսօր այս մարդիկ մենակ են մնացել իրենց խնդիրների հետ»,-նշեց ՀԿ ներկայացուցիչը։