Պատվաստման սերտիֆիկատ գնած մարդը կարող է հիվանդանալ, հետո ասեն՝ տեսեք, պատվաստվել էր, բայց մահացավ. Ռ. Հակոբյան
Ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում եւս պատվաստման սերտիֆիկատներ գնելու մի գործընթաց է սկսվել. հստակ մեխանիզմներ են ներդրված բացահայտելու նման դեպքերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Այն անձը, որը կհամարձակվի նման գործընթաց իրականացնել, պետք է մտածի լուրջ վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին: Այդ մարդիկ պետք է մտածեն, որ այն անձը, որը գնել է պատվաստման սերտիֆիկատը, չի բացառվում, որ կարող է հետագայում հիվանդանալ ու մահանալ, եւ այդ մահը եւս լինելու է այդ մարդու խղճի վրա: Այդ դեպքերը կարող են ստվեր գցել եւ կարծիքներ ստեղծել, թե տեսեք, մարդը պատվաստվել էր, բայց մահացավ»,-ասաց նա: