ԱԺ նախագահ. ԱԺ շենք մուտք գործելու իրավունք կունենան միայն պատվաստված քաղաքացիները
ԱԺ շենք մուտք գործելու իրավունք կունենան միայն պատվաստված քաղաքացիները։ Այս մասին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել կամ չունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան, չեն կարողանա մտնել Ազգային ժողովի շենք:
Այս սահմանափակումը, ինչպես նշեց ՍԻմոնյանը, մասնավորապես վերաբերում է լրագրողներին: