Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1530-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1530-ով։ Մահացել է 23 մարդ։
StopCov կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է 635 583 վարակման դեպք։
Վերջին մեկ օրում ապաքինվել է 1848 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 602 372 մարդ։
Կարանտինի մեջ է գտնվում 71 մարդ, ստացիոնարում՝ 4514 , քովիդ-հյուրանոցներում՝ 703 մարդ։