Սաակաշվիլիի բժիշկը հայտնել է, որ նրա վիճակը վատացել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որը հոկտեմբերի 1-ից հացադուլ է անում բանտում, վատացել է։ Նրան հոսպիտալացում է անհրաժեշտ, հայտնել է Վրաստանի նախկին առաջնորդի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքի հետ զրույցում:
«Վաղը ես ևս մեկ անգամ պատրաստվում եմ նրան (Սաակաշվիլիին-խմբ․) այցելել։ Մենք, հավանաբար, ստիպված կլինենք նրան տեղափոխել հիվանդանոց», – ասել է Կիպշիձեն։