Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազում են
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով պատվաստումներ թիվը երկրում զգալիորեն նվազել է։ Հայտնում է Aliq Media-ն։
Նախարարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում նահանգապետերի, քաղաքապետերի մասնակցությամբ, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։ Գերատեսչության փոխանցմամբ, այդ առումով ծայրահեղ ծանր վիճակ է հատկապես գյուղերում։ Նաև ՏԻՄ-երի միջոցով պատվաստման կարևորության մասին տեղեկատվությունը հասնելու է հեռավոր համայնքներ։
Այս պահին վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը։ Թբիլիսիում գործում են նաև շարժական պատվաստման կետեր։