Իսպանիայում աղբից նստարաններ են սկսել պատրաստվել
Իսպանիայի Վալենսիա քաղաքի դպրոցների մոտ աղբից պատրաստված նստարաններ են հայտնվել: Հիմնական նյութը պլաստիկ շշերի վերամշակված խցաններն են, գրել է TheMayor.EU-ն:
Յուրաքանչյուր նստարանը կշռում է մոտ 35 կիլոգրամ: Հիմքը պատրաստված է ցինկապատ պողպատից, իսկ նստատեղը եւ թիկնակը՝ 4300 հալեցված պլաստմասե խցաններից, որոնք հավաքվել են աղբի հավաքման կետերից: Դրանք հինգ անգամ ավելի ամուր են, քան փայտե նստարանները:
Նստարանները տեղադրվել են «Անվտանգ դպրոցական միջավայր» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է երեխաներին ցույց տալ վերամշակման կարեւորությունը եւ հաղորդակից դարձնել մոլորակի փրկմանը: Արշավը պլաստիկ թափոնների այրման դեմ է, որը վերամշակումից էժան է, եւ հորդորում է երկրորդ կյանք տալ դրանց՝ ջերմոցային գազերի արտանետումները կանխելու համար: