Բաթումում բարձրահարկ շենք է փլուզվել. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բաթումում բազմահարկ շենքի փլուզման վայրում շարունակվում է փրկարարական օպերացիան, գրում է «Sputnik Վրաստան»-ը:
Առավոտյան 08:00-ի դրությամբ փլատակների տակից փրկվել է ընդամենը երկու մարդ, հինգը, այդ թվում` մեկ երեխա, մահացած են հայտնաբերվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել 3 հոգու` առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը եւ երկու բանվորի, ովքեր վերանորոգում էին այն:
«Քննությունը պարզվել է, որ Բաթումի Մայիսի 26-ի փողոցի բնակելի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատեր Զ.Բ.-ն վարձել էր Հ.Ս.-ին եւ Գ.Ս.-ին` վերանորոգման աշխատանքների համար: Բնակարանի սեփականատիրոջ ղեկավարությամբ եւ անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ բնակարանում շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ են իրականացրել, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է այս տարվա հոկտեմբերի 8-ին բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը»,- նշվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: