Երևան, 02.Մայիս.2024, 00:00 |
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում... Նավթի գները նվազել են ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության... Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ՝ 96-... Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան... Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լա... Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ ախտանշանները... Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրան... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի... Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայք... «Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տ... Ի՞նչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազ... Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի...

Ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է պատվաստման նշանակությունը համավարակի հաղթահարման և հանրային առողջության պահպանման համատեքստում, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ պատվաստումների կամ ՊՇՌ հետազոտության իրավական կարգավորումներ նախատեսող՝ ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանը և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարդու մի շարք սահմանադրական իրավունքների պաշտպանության, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից խնդրահարույց են։

Գրասենյակը իր տարածած հայտարարության մեջ ներկայացրել է հիմնավորումները.

«Այսպես՝ Հրամանով պարտադիր պատվաստման անուղղակի իրավական կարգավորում է նախատեսվում, մինչդեռ պատվաստման հնարավոր բացասական հետևանքների դեպքում հստակ չեն առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմները։

Սրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նկատելով․ «առողջությանը պատճառված վնասի դեպքում փոխհատուցման առկայությունը իսկապես կարևոր է պարտադիր պատվաստման համակարգի ընդհանուր գնահատման համար»։

ԵԽ խորհրդարանական վեհաժողովն էլ, բացի փոխհատուցման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունից, անհրաժեշտ է համարել նաև, որ քաղաքացիները հստակ տեղեկացված լինեն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և որ ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար։

Նախարարի հրամանը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Պատվաստումը, ինչպես ցանկացած այլ բժշկական միջամտություն, ենթադրում է անձնական կյանքի միջամտություն, որը պետք է հիմնված լինի անձի ազատ և տեղեկացված համաձայնության հիման վրա։ Այս համատեքստում ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է սահմանվի բացառապես օրենքով, որն էլ հնարավորություն կտա գործարկելու մյուս, այդ թվում՝ փոխհատուցման մեխանիզմները։

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշմամբ վերահաստատել է այն իրավական դիրքորոշումը, որ «որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով»։

Իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էլ ՀՀ օրենսդրական գործընթացի գնահատման համատեքստում դեռևս 2014-ին արձանագրել է, որ ենթաօրենսդրությունը, տվյալ դեպքում՝ Նախարարի հրամանը, պետք է մնա «բացառապես օրենքով նախատեսվածի շրջանակներում» և ուստի՝ չպետք է պարունակի ֆիզիկական անձանց իրավունքների լրացուցիչ սահմանափակումներ կամ լրացուցիչ պարտականություններ։

Այսպիսով՝ Առողջապահության նախարարը չուներ իր կողմից կայացվող իրավական ակտում այնպիսի սահմանափակումներ նախատեսելու լիազորություն, ինչպիսիք կարող էին սահմանվել բացառապես օրենքով։ Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ Նախարարը իրացրել է օրենսդիր մարմնի գործառույթը, ինչը հակասահմանադրական է։

Նման սահմանափակումներ չեն կարող մտցվել ոչ Նախարարի հրամանով, ոչ էլ, առավել ևս, առանձին հայտարարություններով։

Այս համատեքստում մտահոգիչ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությունը, որում վարչապետը բառացիորեն նշում է․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի»։

Ստիպողաբար պատվաստումների այս մոտեցումը բացարձակ անհամարժեք է հանրահռչակվող նպատակներին, ինչպիսին է պատվաստումների՝ հանրային առողջապահության և համավարակին դիմագրավելու հարցում ունեցած նշանակությունը։

Նշենք նաև, որ պատվաստման կամ առնվազն 14-օրյա պարբերականությամբ թեստավորման պահանջի չկատարման դեպքում կանխատեսելի չէ դրա հետևանքը, քանի որ որևէ այլ իրավական ակտում հետևանքներն ամրագրող կարգավորումներ չեն նախատեսվել։ Հրամանով նախատեսվող սահմանափակումները համաչափ չեն ինչպես ներպետական և միջազգային օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների համատեքստում։ Պատվաստման արդյունավետության մասին ապացույցներով հիմնավորված իրազեկում չի իրականացվում։

Բացի դրանից՝ ինքնին անհասկանալի է, թե ինչ հիմքով է սահմանափակում նախատեսվել «աշխատակիցների» կատեգորիայի նկատմամբ, քանի որ պատվաստումների ենթադրյալ նպատակը հանրային առողջության պաշտպանությունն է, իսկ համավարակը, բնականաբար, չի տարածվում միայն աշխատակիցների միջոցով։ Հարկ է նկատել, որ Նախագծով պատվաստման անուղղակի հարկադրանքից սահմանվող վերապահումները՝ որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց հարցում, խտրական մոտեցում է։ Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։

Ընդհանուր առմամբ հիմնավորված և փաստարկված չէ, թե ինչպես են Հրամանում նախատեսված սահմանափակումները լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը։

Անհասկանալի է նաև ՊՇՌ թեստավորման հենց 14-օրյա պարբերականություն սահմանելը, երբ ենթադրվում է, որ անձը կարող է վարակիչ լինել նաև ՊՇՌ թեստավորումից հետո 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդաբար բոլոր օրերին։ Բացի դրանից՝ խնդրահարույց է ՊՇՌ թեստավորման՝ անձի դրամական միջոցների հաշվին իրականացնելը։ Վերջինիս կիրառումը հատկապես խնդրահարույց է նվազագույն աշխատավարձ ստացող կամ ցածր եկամուտ ունեցող աշխատողների համար, երբ ամսական երկու անգամ թեստավորման արժեքը աշխատավարձի զգալի մասն է կազմում։

Կարևոր է արձանագրել, որ աշխատավարձի հաշվին նման պահանջների կատարումը սեփականությունը, տվյալ դեպքում աշխատավարձը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքի սահմանափակում է: Նկատենք նաև, որ աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: Օրենքով պետք է սահմանվեն նաև աշխատանքից ազատման հիմքերը։

Այսպիսով՝ չնայած նրան, որ պատվաստումը կարևոր նշանակություն ունի համավարակին հակազդելու և հանրային առողջապահության իմաստով, բայց նախատեսված սահմանափակումները անհրաժեշտ և համաչափ չեն հետապնդվող նպատակին, խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից։

Հաշվի առնելով իրավական ակտի էական ազդեցությունը հանրային առողջապահական ոլորտում, այն առնվազն պետք է հանրային քննարկման դրվեր, ինչը ևս չի արվել։

Այս և ամբողջական առաջարկում ներկայացված մյուս հիմնավորումներով առաջարկում ենք․

1. անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը։

2. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

3. կարգավորումները սահմանել օրենքով»։

դիտվել է 77 անգամ
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում... Նավթի գները նվազել են ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության... Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ՝ 96-... Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան... Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լա... Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ ախտանշանները... Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրան... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի... Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայք... «Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տ... Ի՞նչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազ... Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan