Կորոնավիրուս . Իրավիճակը Վրաստանում
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 2288-ով: Մահացել է 28 մարդ: Ըստ StopCov պաշտոնական կայքի` համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 626 058 դեպք:
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում 1.711 մարդ է ապաքինվել, համավարակի սկզբից՝ 596.380 մարդ, մահացել է 9.162 մարդ:
Վերջին օրվա ընթացքում անցկացնում է 31.828 թեստ, այդ թվում` 18.619 հակագենի եւ 13.209 ՊՇՌ թեստ:
Վարակման մակարդակը` օրական` 7 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում` 5.63 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 5.61 տոկոս:
Այս պահի դրությամբ Վրաստանում կատարվել է 1.844.965 պատվաստում կորոնավիրուսի դեմ, այդ թվում` 7.815-ը` վերջին 24 ժամվա ընթացքում:
65 մարդ այս պահին գտնվում է կարանտինի մեջ, 4.150-ը՝ հիվանդանոցներում, եւ 633-ը գտնվում է քովիդ հյուրանոցներում:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: