Իտալիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվեց
Իտալիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվեց Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունով՝ 1։2։
Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը 37 խաղում տարել էր 29 հաղթանակ, 7 ոչ ոքի։ Նախորդ պարտությունը (0:1) իտալացիները կրել էին Պորտուգալիայից 2018թ․ սեպտեմբերի 10-ին դարձյալ Ազգերի լիգայում։
Իտալիան գերազանցել էր Բրազիլիայի եւ Իսպանիայի անպարտելի ռեկորդային շարքերը՝ 35 հանդիպում։