Արցախում հունվարի 1-ից 20 տոկոսով բարձրացնելու ենք աշխատավարձները. Դա շոշափելի թիվ է. Արցախի նախագահ
Մենք պատերազմից հետո մի քանի ահռելի ռեռսուրսներ պահանջող ծրագրեր ենք սկսել. Բադարայի ջրանցք եւ ջրամբար, որն ապահովելու է Ստեփանակերտը շուրջօրյա երաշխավորված որակյալ ջրով: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիօպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ասկերանի շրջանի այս հատվածում մինչեւ 2500-3000 հա կանոնավոր ոռոգման տարածք ենք ունենալու: Ավարտման փուլում են Իվանյան, Նախիջեւանիկ, Վարդաձոր, Խնաբադ, Խրոմորթ խողովակաշարի շինարարության աշխատանքները: Մոտ 2000 հա տարածքում ունենալու ենք շուրջօրյա կանոնավոր ոռոգում: Ճանապրհների կառուցման առումով անգամներով ավելի ծավալներ ունենք, քան նախկինում:
Ունենք փոքր խնդիր կանոնավոր էլեկտրամատակարարման, այդ խնդիրն էլ է լուծվում: Արդեն սկսվել է խոշոր էլեկտրակայանի կառուցումը, որը մեզ դարձնելու է էներգետիկ առումով անկախ: Գազամատակարարման առումով, այն համայնքները, որտեղ գազ չկա, մեկ տարում լուծվելու է: Ասֆալկտապատման աշխատանքները երեք տարում պետք է ավարտենք, բոլոր գյուղ տանող ճանապարհները, Ստեփանակերտը, մնացած խոշոր բնակավայրերը ամբողջությամբ»,-ասաց նա:
Արցախի նախագահը տեղեկացրեց, որ հունվարի 1-ից 20 տոկոսով միջինացված բարձրացնելու են աշխատավարձները. «Իհարկե, ուսուցիչներինն ավելի շատ, քաղծառայողներինը՝ 20 տոկոսով, բարձր աշխատավարձ ստացողներինը՝ ավելի ցածր: Սա շոշափելի թիվ է եւ սա շարունակական է լինելու»: