Կինը 4,38 կարատանոց դեղին ադամանդ է գտել «Ադամանդների խառնարան» այգում
Արկանզաս նահանգում մի կին 4,38 կարատանոց դեղին ադամանդ է գտել «Ադամանդների խառնարան» այգում։
Նորին Վրեդբերգը եւ նրա ամուսին Մայքլը այցելել են Արկանզաս նահանգի «Ադամանդների խառնարան» զբոսայգի, որտեղ այցելուները կարող են փորփրել ծայրամասերում եւ տուն տանել այն, ինչ կգտնեն, հայտնում է New York Daily News-ը:
Նորինը պատահաբար գանձ է գտել՝ 4,38 կարատանոց դեղին ադամանդ: «Ես այն ժամանակ չգիտեի, որ դա ադամանդ է, բայց մաքուր եւ փայլուն էր, ուստի վերցրեցի այն»,- ասել է նա:
Ըստ այգու տեսուչի՝ ադամանդը մոտավորապես նման է մարմելադի, տանձի տեսք ունի եւ լիմոնադե դեղին գույն:
Վրեդբերգի թանկարժեք քարն այգում գտնվածներից ամենախոշորն է անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, երբ Արկանզաս նահանգի բնակիչը հայտնաբերել էր 4,49 կարատանոց դեղին ադամանդ:
«Ադամանդների խառնարանում» 1906 թվականից ի վեր ավելի քան 75 000 ադամանդ է հայտնաբերվել, այդ թվում՝ ավելի քան 250-ը միայն այս տարի: Դրանցից ամենամեծը 40,23 կարատանոց վարդագույն սպիտակ ադամանդն է եղել, որը հայտնաբերվել է 1924թ.։ Քարը հետագայում հղկվել է եւ 1971 թվականին 150 000 դոլարով վաճառվել մասնավոր կոլեկցիոներին: