Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք...

Արցախը դատարկվում էր, Ռուստամը հասկացավ՝ Արցախն ընկնելու է. պատմում են «Սեւ հովազի» մարտական ընկերները

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը դեռ պատերազմի երկրորդ օրը Արցախ գնալիս՝ մեքենաների մեծ հոսքից է հասկացել, որ Արցախն ընկնելու է։ NEWS.am-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանի եղբայրն ու մարտական ընկերները պատմել են Գասպարյանի եւ նրա որդու՝ Ռաֆայելի զոհվելու հանգամանքներից եւ Հադրութի անկման վերաբերյալ որոշ բացահայտումներ արել։

«Սեւ հովազ» ջոկատի հրամանտարի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով, սեպտեմբերի 27-ին Ռուստամ Գասպարյանը բազմիցս զանգել է Պաշտպանության նախարարություն եւ Գլխաբոր շտաբ ու թույլտվություն խնդրել կամավորների հետ Արցախ մեկնելու համար, սակայն նրան մերժել են, թե մոբ են հավաքում։ Մեկ օր անց է միայն Գասպարյանին հաջողվել Արցախ մեկնելու թույլտվություն ստանալ։

«Հրամանատար Գասպարյանն ասում էր՝ մոբով խամ տղեքի եք տանում, մենք պատրաստ ենք։ Ինքը կռվում էր, վիճվում հետները, որ չի կարող նման բան լինել, տղերքը հավաքված են, թույլ տվեք գնամ, չէին թույլատրում, մի կերպ համոզելով, կռվելոցվ թույլ տվեցին։ Մենք շարժվեցինք դեպի Երեւան, որպեսզի ստանանք համապատասխան հանդերձանքը։ Զարմանալի էր, որ մենք 150 հոգով գնացել էինք, դե պատերազմ է, մարդիկ են զոհվում ու հանկարծ մեզ ասում են՝ շատ եք եկել, օրենքով մի վաշտը պետք է 98 հոգի լինի, մնացածը պետք է հետ գնան։ Ռուստամը բարկացավ, ասաց՝ չհասկացա, պատերազմ է ու դուք ասում եք շատ եք եկել, 98-ով պիտի լինեիք, ինչ օրենք, պատերազմում չգրված օրենքներ կան։ Էնտեղ ջոկատներ կային, որոնք 98 հոգի չկային, մեր տղաներին համոզեցինք, որ որոշներին էդ ջոկատների վրա գրանցենք, որ օրինական լինի եւ տեղեկանքով հետ վերցրինք մեր տղերքին։ Շարժվեցինք դեպի Արցախ։ Ցավալին էն էր, որ ամբողջ ճանապարհին Արցախից եկող մեքենաներ էինք տեսնում, Արցախը դատարկվում էր։ Հրամանատար Գասպարյանը, հասկացավ, որ Արցախն ընկնելու է։ Ձեռքով խփում էր մեքենայի ղեկին ու ասում՝ էս ինչ են անում, դատարկում են Արցախը, միգուցե ուզում են տալ, եւ մենք հասկացանք, որ ինչ-որ բան էն էն չի»,- հիշում է Սերոբ Գասպարյանը։

«Սեւ հովազ» ջոկատը նախ Ստեփանակերտ է գնացել, մեկ օր այդտեղ մնալուց հետո, առավոտյան նրանց տեղափոխել են ինչ- որ վայր։

«Մեզ տարան ինչ-որ մի անմարդաբնակ տարածք, ոչ ոք չկար, «Կամազ»-ներով հանեցին դիրքեր։ Հրամանատարի շնորհիվ, որն Արցախում ամեն թուփ գիտեր, մոտավորապես հասկացանք, թե որտեղ ենք գտնվում։ Ո՛չ կապի միջոց կար, ո՛չ մարդ, որը մեզ ցույց կտար, որ օրինակ, թուրքն էս կողմից է գալու, դեմդ սար, հետեւդ՝ ձոր, թե կրակոցը որ կողմից է գալիս, չես կարող հասկանալ։ Գիշերեցինք էդտեղ։ Առավոտ սարից մի զինվոր իջավ, չէինք իմանում՝ թուրք է, թե չէ, կանչեցի, ասաց՝ մեզ երկու օր առաջ են բերել, մենք էլ չգիտենք՝ ուր ենք, այ էս վիճակն էր։ Ռուստամն իր տեղը չէր գտնում, որովհետեւ էդտեղ դիրքային կրակոցներ էին, ինքը չէր հարմարվում դրա հետ։ Զանգեց Արցախի նախագահին, ասաց՝ ես չեմ եկել էստեղ սելֆի անելու, ես եկել եմ պատերազմելու, խնդրում եմ մեզ տեղափոխեք այնպիսի վայր, որ մենք ինչ-որ գործողություն անենք»,- պատմում է Սերոբ Գասպարյանը։

Հոկտեմբերի 10-ին «Սեւ հովազ» ջոկատի անդամներին տեղափոխել են Հադրութի «Թութակներ» կոչվող վայր։ Մինչ այդ Ռուստամ Գասպարյանը, որդին, Սերոբ Գասպարյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը գնացել են ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ եւ թշնամու տեխնիկայի դեմ կռվելու համար համապատասխան զենք պահանջել, բայց ըստ Սերոբ Գասպարյանի՝ ՊԲ հրամանատարն ասել է, թե զենք չունեն, ունեն միայն երեք ռացիա։

«Մենք տեղափոխվեցինք Հադրութ, Տող գյուղ մենք շարասյունով էինք գնացել, իրարից հեռու։ Մութ էր, մենք հրամանատարի հետեւից էինք գնում, դիմացի մեքենաներին կորցրինք, որովհետեւ մեզ ուղեկցողը նրանց մտցրել էր Տող գյուղ, մենք դա չտեսնելով բարձրացանք «Թութակներ»։ Այդ ընթացքում ուժեղ հրետակոծություն էր տեղի ունենում դեպի «Թութակների» ճանապարհը։ Մենք զինվորների տեսանք, որոնք ոտքով հետ էին իջնում, հարցրեցինք, թե էսպիսի մեքենաներ բարձրացե՞լ են, սրանք վախից չէին կարողանում խոսել։ Հարցրեցինք, թե ուր են գնում, ասացին, որ շրջափակման մեջ են ընկել ու հետ են փախնում։ Պարզվեց Մալաթիայի մոբի տղերքն են։ Առաջացանք դեպի հրետակոծությունը, տեսանք, որ չորս «Ուրալի» են խփել, մոտ 60 զոհ կար, հրամանատար չկար, ասել էին՝ բարձրացեք, էս ինչ մարդիկ ձեզ կդիմավորեն։ Էս մարդիկ էլ խամ, իրար կպած մեքենաներով գնացել էին, ու հրետանին խփել էր»,- հիշում է Սերոբ Գասպարյանը։

Հասնելով Տող գյուղ, «Սեւ հովազի» անդամները տեսել են, որ գյուղում մոտ 500 մարդ կա, որոնց մեջ թե զինվորականներ են եղել, թե կամավորներ, բայց առանց հրամանատարի։

«Ռազմական ոստիկանությունից էին երկու հոգի եղել։ ԱԹՍ էր թռչում դպրոցի վերեւը։ ԱԹՍ-ն երբ պետք է հարվածի, ձայնն ուժեղացնում է, մի քանի անգամ էդպես ձայնն ուժեղացրեց, բայց չկարողացավ մեզ գտնել։ Ռազմականի տղերքը ԱԹՍ-ների ձայնը լսելուց՝ գնացել էին, ժողովուրդը անտեր էր մնացել։ Մեզ ասացին, որ Արցախի նախագահը առավոտը պիտի գա, «սպեցնազից» էլ հետը 60 հոգի պիտի գա, որ մենք պետք է Հադրութը գրավենք։ Լույսը չբացված, մեզ ասացին, որ դիրքեր պիտի բարձրանանք, էդ ժամանակ տղաս ոտքը վնասեց, ես իրեն պետք է իջեցրի հոսպիտալ։ Իսկ առավոտը, որ պետք է գային ու մենք Հադրութը գրավեինք, ոչ ոք չեկավ։

Երբ այս մասին ես բարձրաձայնեցի, Արցախի նախագահն արձագանքեց ու հայտարարեց, որ «Ալֆա» ջոկատը, որը մեզ հետ պետք է գար Հադրութը գրավենք, չեկան։ Հրամանատարն առաջարկեց հենց նույն օրը Հադրութը վերցնել, որովհետեւ այդ ժամանակ Հադրությում ընդամենը 60-ից 100 թուրք կային, երեւում էր, որ դա ոչ թե պատերազմով գրավված է, այլ՝ հանձնված։ Ժողովուրդն ու զորքը էդտեղից տարհանվել էր։ Հրամանատարը, բայց ասել էր, որ եթե վերցնի Հադրութը, իրեն հավելյալ օգնություն է պետք լինելու, բայց չհամաձայնեցին օգնել։ Տղայիս տուն բերելուց հետո, նորից կամավորներ հավաքեցի ու գնացի Հադրութ։ Այդ ժամանակ արդեն Հադրութում մոտ 3000 թուրք էր լցված։ Կանոնավոր բանակ էդտեղ չկար, բերում էին մոբին, ԱԻՆ-ին, Ոստիկանությանը։ Մոբից ոչ ոք չէր մնում, բայց երբ լսում էին, որ «Սեւ հովազը» էդտեղ է, միանում էին մեզ»,- պատմում է Գասպարյանը։

Հոկտեմբերի 15-ին՝ Սերոբ Գասպարյանի ծննդյան օրը, Ռուստամ Գասպարյանը բարձրացել է դիրքեր, եղբորը հորդորելով մնալ տեղում։

«Իրենք բարձրացան վերեւ, մենք 4-ով մնացինք ներքեւում։ Մինչեւ երեկո ժամը 9-ը Ռուստամի հետ կապի մեջ էի։ Այդ ժամանակ մեր տղաներից մեկն ասաց՝ արի աղոթք անենք, արեցինք ու երբ նայեցի վերեւ՝ տեսա, որ «Բայրաքթարը» նկարում է, հետո առաջացավ դեպի Թութակներ, էնտեղ էլ մի քանի անգամ նկարեց, ու պայթյուն տեղի ունեցավ, որի ժամանակ էլ զոհվեցին Ռուստամի որդին՝ Ռաֆայելը, եւս 3 մարդ, իսկ Ռուստամն էլ ծանր վիրավորվեց»,- պատմում է Սերոբ Գասպարյանը։

Ռուստամ Գասպարյանին այդ գիշեր վիրահատել էին Ստեփանակերտում, հաջորդ օրը տեղափոխել Գորիս, իսկ հետո էլ Երեւան։ Հոկտեմբերի 17-ին, սակայն, Ռուստամ Գասպարյանը մահացավ։ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատարին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 406 անգամ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan