«Ամենաշահավետը սողուն արժեհամակարգ ունենալն է՝ և՛ հնին, և՛ նորին «պաչելն» է` մեկին անկեղծ, մյուսին՝ ուղղակի ջերմ». Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով արժեհամակարգի մասին։
«Ամենաշահավետը սողուն արժեհամակարգ ունենալն է... և հնին, և նորին «պաչելն» է` մեկին անկեղծ, մյուսին ուղղակի ջերմ:
...էսօր հեշտ նորանում են, վաղը նորից կհնանան...Ու համոզված կլինեն` կուտվի կգնա, կսիրվեն կներվեն... Քանի որ այդ բանաձևը աշխատել է գրեթե միշտ:
Ես արդեն մեծացել եմ: Շատ եմ տեսել, Սովետ եմ տեսել... Ինչպես ասել է դասականը` թքած իմ նմանների վրա:
Մեղք են մաքուր դեռ չփչացած երիտասարդները, որ նայում եմ նրանց ու սկսում կասկածել իրենց հստակ արժեհամակարգ ունենալու իմաստի մեջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մկրտչյանը։