Մակրոնը, սուզանավերի շուրջ սկանդալից հետո, որոշել է Ֆրանսիայի դեսպանին Վաշինգտոն վերադարձնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենին, սուզանավերի շուրջ սկանդալի ֆոնին խորհրդակցություններից հետո, Վաշինգտոն վերադարձնելու որոշման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ֆրանսիայի դեսպանը վաղը կվերադառնա Վաշինգտոն հստակ բանակցային մանդատով՝ քննարկելու վերսկսման (համագործակցության) պայմանները», - ասել է նա:
Մակրոնը նաև ասել է, որ Ավստրալիայի որոշումը՝ Փարիզի հետ համաձայնագիրը փոխարինել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի հետ, չի ազդի Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում նրա ռազմավարության վրա:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև AUKUS նոր դաշինքը, որը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին, խոր դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել այս երկրների՝ Ֆրանսիայի հետ հարաբերություններում:
Դրա շրջանակներում Ավստրալիան կստանա ութ միջուկային սուզանավ: Այս պայմանագրի պատճառով Ավստրալիան չեղարկել է բազմամիլիարդանոց պայմանագիրը ֆրանսիական ընկերության հետ՝ սովորական սուզանավերի արտադրության համար:
Փարիզը դաշնակիցների նման որոշումը անվանել է «դանակով հարված թիկունքից»: Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Վաշինգտոնից և Կանբերայից իր դեսպաններին: