Թալիբները կօգտագործեն Աֆղանստանի վերջին թագավորի ժամանակվա սահմանադրությունը
Աֆղանստանում կկիրառվի երկրի վերջին թագավորի՝ Զահիր շահի ժամանակների սահմանադրությունը, բացառությամբ շարիաթին հակասող դրույթների, ասել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Հակիմ Շարիան:
Ավելի վաղ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Աաբիուլլահ Մուջահիդը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրում իշխանություն ստանձնած «Թալիբան» շարժումը հաջորդ տարի նախատեսում է հանձնաժողով ստեղծել նոր սահմանադրության մշակման համար: