COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 232,3 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 232 316 272: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 756 221-ի: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների մեջ են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 43 116 432 ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 690 426-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 678 786-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը կազմել է 447 194:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 366 395 հիվանդացած, մահացել է 594 653 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է 6 122 919 419 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: