ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
Սեպտեմբերի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նաեւ հավելել է. «Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ»: