Հայկոյի մոտ արյան վարակում է. ախտահարված է երգչի թոքերի 90%-ը, բայց չնայած այս ամենին՝ ըստ բժիշկների՝ ապաքինման հույս կա
Հայկոն շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
Starnews-ի հավաստի աղբյուրները նշում են, որ Հայկոյի մոտ արյան վարակում է, թոքերի 90%-ն ախտահարված է:
Համաձայն նրանց՝ Հայկոյի մոտ արդեն օրգանների անբավարարություն է, քանի որ թթվածինը տեղ չի հասնում: Օրգանները հերթով սկսում են չկատարել իրենց գործառույթը:
Չնայած այս ամենին՝ ըստ բժիշկների՝ ապաքինման հույս կա: