Վարազդատ Հարոյանն իր առաջին գոլը խփեց Լա լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը իր առաջին գոլն է խփել Լա լիգայում: Նա գոլի հեղինակ է դարձել 7-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանո»-«Կադիս» խաղում:
Նա 24-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Իդեպ գոլը միանգամից չի արձանագրվել: Գլխավոր մրցավարը վերջնական որոշումն ընդունել է VAR համակարգի միջոցով կրկնությունը դիտելուց հետո: Հարոյանի ակումբը, սակայն, պարտություն է կրել 1-3 հաշվով: 7 տուրից հետո «Կադիսը» 6 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: