Դերասնաուհի Ժաննա Վելիցյանը վարակվել է կորոնովիրուսով
Դերասանուհի Ժաննա Վելիցյանը, ով հանդիսատեսին ծանոթ է տարբեր նախագծերից ու սերիալներից, և հատկապես <<Էլենի Օրագիրը - 2>> սերիալից, ակտիվ կերպով վարում է իր միկրոբլոգը․ լուսանկարվում է հետաքրքիր ֆոտոշարքերում, ներկայացնում է կադրեր ու տեսանյութեր առօրյայից, հանգստից, աշխատանքային պրոցեսից։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում երեւում է, որ դերասանուհին վարակվել է կորոնովիրուսով։ «Էէէէ, ասում եմ տեղ չի հասնում։ Հասավ, ինչ արած», - հրապարակումը մեկնաբանել է Ժաննան։
Նշենք, որ օրեր շարունակ նա ջերմում էր, ինչի մասին պարբերաբար կիսվել է իր հետևորդների հետ։