Կանարյան Լա Պալմա կղզում հրաբխից ժայթքող լավայի հոտևանքների դեմ պայքարող հրշեջ փրկարարները նահանջել են ժայթքումների ահագնացման պատճառով
Կանարյան Լա Պալմա կղզում հրաբխից ժայթքող լավայի հոտևանքների դեմ պայքարող հրշեջ փրկարարները նահանջել են ժայթքումների ահագնացման պատճառով:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Կումբրե Վիեխա հրաբուխը, որը սկսել է ժայթքել կիրակի, ստիպել է հազարավոր մարդկանց հեռանալ իրենց տներից: Ավելի քան 350 տուն ավերվել է: Այսօր ևս երեք քաղաքի իշխանություններ որոշում են կայացրել տարհանել բնակիչներին:
Հրաբխից երկինք բարձրացող ծխսի սյունը հասնում է 4 կմ-ի: Մոտակա օդանավակայանում ժամանող և մեկնող չվերթները հետաձգվել են: Մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ կառավարությունը հաջորդ շաբաթ Լա Պալմա կղզին «աղետի գոտի» կհայտարարի:
Վերջին անգամ Կումբրե Վիեխա հրաբուխը ժայթքել էր 50 տարի առաջ: Գիտնականները չեն կարողանում հստակ ասել, թե որքան կտևի ներկայիս ժայթքումը: