Խստացվում է գազաբալոնների տեղադրման գործընթացը
Հայաստանում խստացվում է տրանսպորտային միջոցներում գազի բալոնների տեղադրման գործընթացը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած օրենքի նախագծի նպատակն է շրջանառությունից հանել այն գազաբալոնները, որոնք այլևս պիտանի չեն օգտագործման համար:
Օրինագծով նախատեսվում է ստեղծել ավտոմոբիլներում տեղադրված գազաբալոնների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան:
Լիցենզավորված կազմակերպությունները շտեմարանում մուտքագրելու են ինչպես գազաբալոնի տեղադրման, այնպես էլ դրանց հերթական վկայագրման ժամկետների վերաբերյալ տվյալները: