Հայտնաբերվել է Խաբարովսկում ռադարների տեսադաշտից անհետացած Ան-26 ինքնաթիռը
ԱՆ-26 ինքնաթիռը, որը սեպտեմբերի 22-ին ռադարների տեսադաշտից դուրս էր եկել Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռավորությամբ, հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Աղբյուրն այլ տեղեկություն չի հաղորդում: Օդանավի հայտնաբերման մասին լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի քանի ստորաբաժանումներ են մասնակցում օդանավի որոնողական աշխատանքներին: Հայտնի է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 6 անդամ:
Հիշեցնենք, որ օդանավի անհետացման մասին լուրը հաղորդվել էր այսօր առավոտյան: Ան-26-ը Խաբարովսկի երկրամասում տեխնիկական թռիչք էր կատարում կապի միջոցների ստուգման նպատակով: