Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը փոխել է անվանումը
Սեպտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնում լայնածավալ ռեբրենդինգ կիրականացվի, RBC Style-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից:
Թատրոնը կվերանվանվի «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ» («Прогресс сцена Армена Джигарханяна»):
Մի կողմից նախկին կինոթատրոնի շենքին կվերադարձվի իր պատմական անվանումը՝ «Առաջընթաց», իսկ մյուս կողմից՝ թատրոնի ստեղծողի անունը կմնա նորացված տարբերակում:
Ամենագլխավորը Արմեն Ջիգարխանյանի անունը պահպանելն էր, նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: