Արթուր Դանիելյանն իր տան մոտից բերման էր ենթարկվել ոստիկանություն. Պատճառը երկու շաբաթ առաջ արված գրառումն էր. Ում էր այն ուղղված, Ալեն Դելոնի՞ն, թե՞
Այսօր կեսօրին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն։ Լուրը տեղադրված էր Դանիելյանի ֆեյսբուքյան էջում։
Ավելի ուշ «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:
Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել»։