Վյաչեսլավ Վոլոդինը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահին և պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ.
«Շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն և բարեկեցություն»,- ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում: