Ակնայում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել էքսկավատորի վարորդը
Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնայի շրջանի Բաշ Գարվանդ գյուղում վերանորոգման աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել էքսկավատորով աշխատանքներ իրականացնող Զաֆար Աղաևը (1972 թվականին ծնված): Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: