Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան...

Տատ ու թոռան խոսակցություն. Մի գեղեցիկ պատմություն սիրո և ասեղնագործ թաշկինակի մասին

-Աղջի՛, դու գործել, թել-ասեղ բռնել գիտե՞ս... Կար անու՞մ ես...
-Չէ՛, տա՛տ, հիմա ի՞նչ կար անել... (ժպտում եմ)
-Վա՜յ, ինչի՞ էդ էլ ժամանակ ունի: Բա որ վաղը գան՝ քեզ ուզենան տանեն մարդի, ասեն՝ կար անել գիտե՞ս, ի՞նչ ես ասելու... Կլինենք խաղք ու խայտառակ...
-Է՜, հիմա ով է նման հարցեր տալիս,- ծիծաղում եմ ես,- հիմա ուրիշ հարցեր են տալիս:
-Էդ ի՞նչ հարցեր են որ,- հետաքրքրվում է տատս՝ զգույշ ուղղելով գլխին կապած մաքուր ու գունեղ գլխաշորը:
-Դե՜, ասում են՝ ո՞ր համալսարանն ես ավարտել, ի՞նչ մասնագիտություն ունես, մեքենա ունե՞ս, քանի՞ երկիր ես գնացել...
-Պայ-պայ-պայ,- զարմանում է տատս՝ ձեռքերը ծնկներին խփելով,- բա էդ հարսնատես եկածների հարցե՞ր են... Բա մարդ չհարցնի՞, թե ճաշ եփել գիտե՞ս, կար-լվացք-արդուկ անու՞մ ես, բուրդը չփղու՞մ ես, կանաչու տեսակները զանազանու՞մ ես...Թե չէ դիպլոմիդ ու մեքենայիդ հետ են ապրելու՞:
-Չէ՜, տա՜տ, բայց, դե, հիմա ուրիշ է, էլի... Հիմա մարդիկ մի քիչ ուրիշ են մտածում...
-ՈՒ շատ էլ սխալ են անում... Հիշում եմ,-երանությամբ արտասանում է տատս ու կնճռոտած, մանր աչքերը հառում հեռուն,- փոքր էի... Մի տասնյոթ-տասնութ տարեկան... Պապդ՝ Արգամս, մի օր մեր գյուղի ծերին տեսել էր ինձ ու սիրահարվել... Երկար մազեր ունեի փարթամ, նեղ կազմվածք ու թավ հոնքեր... Տեսնելն ու սիրահարվելը մեկ էր եղել...
-Հետո՞, հետո՞,- ծիծաղով ու հետաքրքրությամբ վրա եմ տալիս տատիս ու ընկնում վզով:
-Հետո,- սրտի խորքից մի հոգոց է հանում տատս, ձեռքով մաքրում չորացած շրթունքներն ու շարունակում,- հետո հարցուփորձ էր արել, իմացել ով եմ, ում աղջիկն եմ ու եկել էր մեր դուռը... Էն ժամանակ նամուս կար, թասիբ կար, ջահելները չէին հանդիպում, մինչև չամուսնանային...
-Է՜, տա՜տ, էդ ի՞նչ սովորություն է որ... Ո՞նց կարող ես ամուսնանալ՝ առանց ճանաչելու, հանդիպելու...
-Պա՜հ, էդ որ հիմա մի տաս հոգու հետ հանդիպում են, իբր թե՝ ընտրում... Վերջում ամուսնանու՞մ են... Չէ... Թե ասա՝ ընտրելը որն է. վիտրինին շարած շա՞լ է, ի՞նչ է... Ընտրեմ... Արգամս որ եկավ մեր դուռը, ես էդ ժամանակ այգում գործ էի անում... Էն մեր քաղցր թութն էի հավաքում... Տեսա, ու սիրտս կպավ...
Տատս ամոթխած իջեցնում է աչքերն ու մատներով կարպետի նախշերի վրայով անցնում....
-Ըհը՜, ըհը՜, բա՝ հետո՞…
-Հետո տանը մեծերը խոսում էին, լսեցի, որ հերս ասում էր՝ էդ տղեն ով է, քանի գլխանի է, որ եկել է դուռս... Ես, մեկ է, Նախշունիս մեր հարևան Սևակի տղուն եմ տալու... Էդ որ լսեցի, շատ նեղվեցի... Եկա սենյակ, ամբողջ գիշեր լաց եղա... Թաքուն... Հետո մի կտոր վերցրի, կողքերը գործեցի, թաշկինակ սարքեցի, վրան էլ «Արգամ» ասեղնագործեցի...
-Վա՜յ,տատի՜,ի՜նչ էլ ռոմանտիկն ես եղել...,- ժպտում եմ ես:
-Ամբողջ գիշեր լացեցի, հետո առավոտյան թաշկինակը թաքցրի գոտուս տակ ու գնացի այգի: Մի քիչ հետո տեսա Արգամս եկավ...
Տատիս աչքերը փայլում էին հուզմունքից ու ոգևորությունից: Կարծես ոչինչ չէր փոխվել. ինքն ասես էլի առաջվա երիտասարդ աղջիկն էր՝ սիրահարված պապիս...
-Արգամս որ եկավ, հայրս դուրս եկավ ու ինձ հրամայեց տուն մտնել... Ես, գլուխս կախ, մտա իմ սենյակ ու սկսեցի պատուհանից ծիկրակել... Հայրս դուրս եկավ դարպասից ու սկսեց խոսել պապիդ հետ... Հա, մոռացա ասել, պապդ էն ժամանակ քսանհինգ տարեկան էր... Սիրուն, բոյով, ամեն բազուկը՝ մի գերանի չափ... Իսկը՝ հիմիկվա նման, էլի... Ականջիս հասան հորս խոսքերը, որ Արգամիս ասում էր՝ Հեռո՛ւ մնա մեր տնից էլ, իմ աղջկանից էլ... Պապդ էլ ասում էր, որ ինքը լուրջ տղա է, վաղը զուռնա-դհոլով կգա, ինձ կուզի, տանեցիներին ասել է, կազմ-պատրաստ սպասում են... Բայց հերս անդրդվելի էր... Վերջն ասեց, թե իբր ես ու Սևակի տղեն նշանված ենք, շուտով պիտի ամուսնանանք... Արգամս էդ որ լսեց, քիթ-մռութը կախեց, թևաթափ եղավ... Մի կերպ ցտեսություն արեց, շրջվեց, որ գնա... Հերս տուն մտավ, գնաց իր սենյակ... Արգամն էլ գրպանից մի գլանակ հանեց, վառեց ու սկսեց տխուր-տրտում ծխել... Էդ որ տեսա, սիրտս պատառ-պատառ եղավ... Պատուհանիս տակով անցնելիս կամաց թաշկինակը գցեցի ներքև... Ընկավ ուղիղ ոտքերի մոտ... Պապդ կանգնեց, կռացավ, վերցրեց, տեսավ ասեղնագործ անունն ու լայն ժպիտով նայեց վերև: Ես անսպասելիությունից մի գույն տվի, մի գույն առա, դառա ալվան վարդ ու ամոթից ինձ հետ գցեցի ու էլ դուրս չեկա... Էդ էր ու էդ... Արգամս հետ չկանգնեց... Մյուս օրը ծնողների հետ եկավ, էն մի օրն էլ Տեր Հոր հետ եկավ, մինչև հերս համոզվեց, տվեց...
-Դե լա՜վ է, էլի, տա՜տ, հետո էլ մեզ եք բան ասում,- ծիծաղում եմ ես,- լավ էլ ռիսկով ես եղել...
-Բա որ ռիսկով չլինեի, հիմա հարևան Սևակի կարճաբոյ տղու կնիկն էի, դու էլ՝ իր նման կարճաբոյ, լիքը թշերով մեկը...
Ծիծաղում ենք... Նորից ուղղում է գլխաշորն ու շոյում մազերս...
-Բա հիմա էդ թաշկինակն ու՞ր է, տա՛տ...
-Պապիդ գրպանում է, երբեք չի բաժանվում... Հանդում էլ, որ բեզարում է, հանում է, քրտինքը էդ թաշկինակով սրբում, հետո ինքն էլ լվանում է ու էլի վերցնում... Դրա համար եմ ասում, որ թել-ասեղ բռնել, կար անել սովորի՛ր, ա՛յ բալա, որ վաղը քո Արգամին գտնես, քո մի մասնիկը հետը ման տա... Մեքենադ ու դիպլոմդ հո գրպանը չի՞ դնելու...

Անահիտ Մովսիսյան

Ֆեյսբուքյան օգտատեր

դիտվել է 161 անգամ
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan