Մհեր Գրիգորյան․ 2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար
2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը․ հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առևտրաշրջանառությունն աճել է 16 տոկոսով։
«Ներկրումն աճել է 9 տոկոսով, արտահանումը՝ 36 տոկոսով։ Ընդ որում, արտահանվող ապրանքների հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը, մեքենաշինական սարքավորումները, գյուղատնտեսական, թեթև արդյունաբերական, քիմիական արտադրանքը, սննդամթերքը։ Արտահանման, առաջին հերթին՝ ոչ հումքային արտադրանքի արտահանման աճի հեռանկարներն ակնհայտ են»,-նշել է Գրիգորյանը։