Սեպտեմբերի 20 -ին Երևանում անցկացվում է «Armenian Business Forum»-ը
Սեպտեմբերի 20 -ին Երևանում անցկացվում է «Armenian Business Forum»-ը։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կառավարության և Ռուսաստանի գործարար շրջանակի ներկայացուցիչներ:
Ֆորումի շրջանակներում տեղի կունենա կլոր սեղան «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Խոստումնալից ծրագրեր» թեմայով: Նախատեսվում են քննարկումներ, շնորհանդեսներ և գործնական հանդիպումներ:
Միջոցառման ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի պետական զարգացման կորպորացիայի և Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի միջև: