Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոնը հավակնում է Ֆիլիպինների նախագահ դառնալ
Ֆիլիպինների իշխող կուսակցության խմբակցությունը (Ֆիլիպինների դեմոկրատական կուսակցություն-ժողովրդի ուժը), երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է բռնցքամարտի ութ քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոյին:
Ինչպես գրում է Reuters-ը, Ֆիլիպինների նախագահի և փոխնախագահի ընտրությունները նշանակված են 2022 թվականի մայիսի 9-ին:
Երկրի սահմանադրության համաձայն՝ 76-ամյա գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն այլևս չի կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում:
Օգոստոսի 22-ին Մենի Պակյաոն միաձայն որոշմամբ պարտվել է կուբացի Յորդենիս Ուգասին՝ միջին քաշային կարգում բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) տիտղոսի համար պայքարում: Այս մենամարտն իր կարիերայում վերջինն էր 42-ամյա Պակյաոյի համար:
Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ ռինգում նա ունի 62 հաղթանակ (39-ը՝ նոկաուտով), ութ պարտություն և երկու ոչ-ոքի: