Disney-ը Անգլիայում կառուցել է Վինի Թուխի տունը, որը կարելի է վարձակալել
Disney-ը Անգլիայի Էշդաուն անտառում կառուցել է Վինի Թուխի տունը` հերոսի 95-ամյակի կապակցությամբ: Տունը կարելի է վարձակալել Airbnb ծառայության միջոցով, հայտնել է Afisha Daily-ն:
Փայտե տնակը նախագծել է անիմատոր Կիմ Ռեյմոնդը, ով արդեն 30 տարի է, ինչ արջուկի մասին մուլտֆիլմեր է նկարում: Տնակի ինտերիերը ներշնչված է Վինի Թուխի պատմությունների առաջին նկարազարդող Էռնեստ Շեփարդի աշխատանքներից:
Տնակը սեպտեմբերի 20-ից հնարավոր է վարձակալել՝ Airbnb ծառայության միջոցով: Քոթեջը կարող է միաժամանակ մինչեւ չորս հյուր տեղավորել: