Ամենահայտնի iPhone-ի գինը ռեկորդային նվազել է
2019-ին թողարկված iPhone-ի գինը ռեկորդային նվազել է, հաղորդում է Hi-Tech Mail.ru-ն։
Նախագծի կատալոգի համաձայն՝ ռուսական շուկայում 64 գիգաբայթանոց սկավառակ ունեցող մեկնարկային տարբերակով հայտնի Apple սմարթֆոնի արժեքը նվազել է մինչեւ 44 հազար ռուբլի: Հեղինակները նշում են, որ սկզբնապես մոդելը հասանելի էր 60 հազար ռուբլիով։
Փորձագետները գնիջեցումը կապում են ամերիկյան ապրանքանիշի նոր սերնդի սմարթֆոնների վերջին անոնսի հետ։