Քովիդով հիվանդացությունն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ
Կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ։ ТАСС-ի հաշվարկներով՝ վերջին 7 օրում մոլորակի վրա ի հայտ է բերվել վարակման 3․8 մլն դեպք՝ մոտ 0․2 մլն-ով պակաս, քան նախորդ 7-օրյա ժամկետում։
Մահացության ցուցանիշը, սակայն, աճել է 10 տոկոսով։ Եթե նախորդ շաբաթ գրանցվել էր քովիդից մոտ 58 հազար մահ, ապա այս շաբաթ՝ ավելի քան 65 հազար։
Հյուսիսային Ամերիկայի երկրների շարքում հիվանդացությունը շարունակում է աճել միայն Կանադայում։ Երկուշաբթի երկրի իշխանությունները հայտնել էին 9000 նոր դեպքի մասին, ինչն առավելագույն ցուցանիշ է մայիսից ի վեր։ Մեկ շաբաթում երկրում վարակի տարածման տեմպն ավելացել է 1/3-րդով։
ԱՄՆ-ում շարունակում են օրական հայտնաբերել մոտ 150 հազար նոր վարակակիր, սակայն իրավիճակը վերջին երկու շաբաթներին կայունանում է։ Մահացությունը հասել է փետրվարի մակարդակին՝ օրական ավելի քան 2000։
Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում վարակի տարածման տեմպը նվազել է՝ հասնելով գարնան մակարդակին։