Հորդառատ անձրևները Քոբուլեթիի գյուղերում սողանքների պատճառ են դարձել
Հորդառատ անձրևները երեկ երեկոյան Քոբուլեթիի ինը գյուղերում սողանքների պատճառ են դարձել, երկու ընտանիք տեղափոխվել է անվտանգ տարածք: Վարարած Աճղվա գետը հեղեղել է Քոբուլեթիի ավտոկայանի տարածքը, շուկան և մի քանի փողոցներ, ինչպես նաև Գիլաուրիի բնակավայրը: Հաղորդում է 1tv.ge-ն։
Քաղաքապետարանը գյուղերում շարունակել է աղետի վերացման աշխատանքները: Ճանապարհները մաքրվում են սողանքներից:
Ըստ Աջարիայի ավտոճանապարհային վարչության, այն արդեն մաքրված է, եւ երթևեկությունը բաց է Զեդա Սամեբա եւ Բոբողվատի գյուղերի ուղղությամբ:
Այս փուլում մաքրման աշխատանքներ են ընթանում Զեդա Կվիրիկեում, Դագվայում և Կոխիում: