Փոխվարչապետ. Հույս ունեմ՝ կհաջողվի պահել գազի գինը
Հույս ունեմ, որ կհաջողվի պահել գազի գինը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 17-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա պարզաբանեց, որ գազի գնի բարձրացումը համաշխարհային շուկաներում եւ Հայաստանի համար 165 դոլարի չափով գրանցված սակագինը սահմանին որոշակի բարդություներ են առաջացնում բանակցություններում։