Հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված՝ երկաթուղու մասով լուծումներն ավելի տեսանելի են
Տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացի հետ կապված հնարավոր լուծումը երկաթուղու մասով ավելի տեսանելի է, իսկ ավտոճանապարհների մասով դեռեւս աշխատելու բան կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 17-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ եռակողմ խմբի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մոտավորապես մեկ ամիս առաջ։
«Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նշանակում է, որ այն պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր ուղղություններով։ Ամեն բան պետք է տեղի ունենա սահմանապահ, մաքսային ռեժիմների գործառնության պարագայում, օրենսդրական բազայի հիման վրա»,- նշեց Մհեր Գրիգորյանը։