Պաշտոնյա․ Հայաստանում չկա մի ընկերություն, որը գերիշխող դիրք է զբաղեցնում հեղուկ գազի շուկայում
Հայաստանում չկա մի ընկերություն, որը գերիշխող դիրք է զբաղեցնում հեղուկ գազի շուկայում: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ ցազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ 51 ընկերություն հեղուկ գազ է արտահանում Հայաստան:
«Հեղուկ գազի խնդիրը պարզապես դրա բացակայության պատճառով է: Խնդիրն այն չէր, որ արհեստական դեֆիցիտ էր ստեղծվել։ Դա արտաքին պահանջարկի ավելացման եւ ռեսուրսների քանակի նվազեցման արդյունք է, իսկ առկա ռեսուրսը թանկ էր: Եթե երեւույթը կապված է օբյեկտիվ իրականության հետ, ապա այս դեպքում հակամենաշնորհային կառույցներն անելիք չունեն»,նշեց նա: