Եվրախորհրդարանը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանը
Եվրախորհրդարանը հավանություն է տվել զեկույցին, որով առաջարկվում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը:
Զեկույցին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ՝ 103-ը, ձեռնպահ՝ 72-ը: Այն հեղինակել է Լիտվայի նախկին վարչապետը:
Անդրյուս Կիբիլյուսը կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, դիտարկել եվրոպական պաշտպանական ներուժի ուժեղացման հնարավորությունները և մշակել ռուսական էներգակիրներից ԵՄ կախվածությունը նվազեցնելու ռազմավարություն:
Զեկույցն ունի խորհրդատվական բնույթ և չունի իրավական պարտադիր ուժ: