Վրաստանի վարչապետը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լիարժեք պատվաստված է:1tv.ge-ի հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարն այսօր պատվաստվել է «Pfizer»-ի երկրորդ դեղաչափով:
Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է Ինֆեկցիոն հիվանդանոցում:
Վարչապետը մեկ անգամ ևս շեշտել է պատվաստանյութերի անվտանգությունը, պատվաստման կարևորությունը համաճարակի հաղթահարման գործընթացում և կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում: