Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ ծուխն ու կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. shamshyan.com
Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Նոյան» պահածոների գործարանի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ պայքարում են գործարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեռևս անհայտ հանգամանքներում գործարանի մի հատվածում հրդեհ էր բռնկվել և ծուխն ու կրակն անգամ տեսանելի էր մի քանի կիլոմետրից: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են կանխել կրակի տարածումը ու հիմա պայքարում են կրակը մարելու համար: Հրդեհի պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: